Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Սերժ Սարգսյան. ՈՒժի կիրառման կամ դրա սպառնալիքի ճանապարհը ողբերգական է և փակուղային

Սերժ Սարգսյան. ՈՒժի կիրառման կամ դրա սպառնալիքի ճանապարհը ողբերգական է և փակուղային
29.01.2017 | 14:26

Ռազմական որևէ գործողություն, առավել ևս նոր պատերազմ չի կարող բերել Արցախի խնդրի լուծման՝ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Բանակի օրվա կապակցությամբ իր ելույթում: «Ավելին, նոր պատերազմը կդառնա առանց այդ էլ բարդ խնդրի նոր, ծանր բաղկացուցիչ և ոչ խնդրի լուծում: Նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունները մի ավելորդ անգամ, շեշտում եմ «ավելորդ» անգամ, եկան ապացուցելու մեր հակառակորդներին, որ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի ճանապարհը ողբերգական է և փակուղային: Այսինքն՝ դա ճանապարհ չէ»,- ընդգծել է Ս. Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ իրադարձությունները նաև ակնհայտորեն ցույց տվեցին, թե որքան կենսական և անփոխարինելի կարևորություն ունի Արցախի շուրջը ստեղծված անվտանգության գոտին:
«Մենք չենք պատրաստվում ևս մի տևական պատերազմ վարել մեր սեփական տան պատշգամբում և խոհանոցում: Մենք դա արդեն արել ենք»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 857

Մեկնաբանություններ